Արին-Բերդ - Արտաշատ ավտոճանապարհին մեքենան բախվել է գազի խողովակին. կա տուժած

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. Արին-Բերդ– Արտաշատ խաչմերուկի մոտ այս գիշեր «Օպել» մեքենան բախվել է գազատար խողովակին, ինչն առաջացրել է գազի արտահոսք։ 23–ամյա վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 22-ին, ժամը 23:51-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արին-Բերդի և Արտաշատի խճուղու խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի, առկա է գազի արտահոսք:

Ավտոմեքենան բախվել է «Փարավոնին», վարորդը, ուղևորը հայտնվել են հիվանդանոցում

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Տ., ծնված 1995թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և արգելափակվել խողովակի տակ. գազատար խողովակից առաջացել է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Մ.Տ.-ը դուրս է բերվել քաղաքացիների ուժերով և տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել  է Էրեբունի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Մինչ գազի արտահոսքի դադարումը փրկարարները տեղում իրականցրել են հերթապահություն, ՃՈ աշխատակիցների հետ համատեղ տեղափոխել են ավտոմեքենան քարշակի վրա և կատարել ավտոճանապարհահատվածի լվացում: