Ալեն Սիմոնյանը Երևանի հաջորդ քաղաքապե՞տ. նա հրաժարվել է պատգամավորի մանդատից

Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է Երևանի քաղաքապետին, որ հրաժարվում է պատգամավորի մանդատից և մտադիր է պահպանել ավագանու անդամի իր մանդատը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է Հայաստանի ազգային ժողովի պատգամավորի մանդատից: Այս մասին նշված է Ալեն Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետին ուղղված տեղեկանքում, որը նա տեղադրել է Facebook-ի իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի համապատասխան դիմել եմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնից հրաժարվելու համար: Սույնով հավաստում եմ, որ հրաժարվելով ԱԺ պատգամավորի մանդատից՝ պահպանում եմ Երևան քաղաքի ավագանու անդամի մանդատը»,- նշված է տեղեկանքում: