«Մի վնասիր» հաղորդաշարի վարողը նախարարի խորհրդական է նշանակվել

Վահե Տեր–Մինասյանը խոստանում է իր էներգիան ծառայեցնել երկրի զարգացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. «Մի վնասիր» հաղորդաշարից հայտնի Վահե Տեր-Մինասյանն առողջապահության նախարարի խորհրդական է նշանակվել։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։

«ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության»,- գրել է նա։

Տեր-Մինասյանն ուռուցքաբան-գինեկոլոգ է։