Արդյո՞ք սելֆիի սիրահարների «որս» կսկսվի Եվրոպայում. ասուլիս

Մայիսի 23-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա լրատվական գործակալության և ռադիոյի միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կկայանա տեսակամուրջ` նվիրված մայիսի 25-ին Եվրոպայում ուժի մեջ մտնող անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքին առնչվող հարցերին:
Sputnik

Ի՞նչ սպառնալիքներ է պարունակում նոր օրենքը այն զբոսաշրջիկների համար, որոնք սիրում են լուսանկարվել և սելֆի անել: Որքանո՞վ են իրական այս օրենքի հետ կապված տուգանքները և դատավարությունները ԵՄ երկներ մեկնող զբոսաշրջիկների համար: Ինչպե՞ս կանդրադառնա օրենքը ԵՄ-ում աշխատող լրագրողների մասնագիտական գործունեության վրա:

Այս և այլ հրատապ հարցերին կպատասխանի Տալլինի Եվրոպական ակադեմիայի դոցենտ, իրավաբան Տատյանա Կալինը:

Մասնակիցներ Մինսկում՝

«Լև, Շերստնև և ընկերներ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Բորիս Լև,

լուսանկարիչ և բլոգեր Պավել Պոտաշնիկով։

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: