Փաշինյանի թեթև ձեռքով ՊԵԿ–ի վերնախավն ազատվեց պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Պետեկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագրեր է ստորագրել, որոնցով աշխատանքից ազատել է Պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի առջև խնդիր է դրել չխանգարել տնտեսվարողներին

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հրամանների համաձայն` աշխատանքից ազատվել են ՊԵԿ նախագահի առաջին տեղական Սամվել Ավետիքյանը, տեղակալներ Վախթանգ Միրումյանը, Արմեն Սաքապետոյանը և ՊԵԿ աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանը։

Հիշեցնենք` մայիսի 17-ին ՀՀ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվել էր Վարդան Հարությունյանը։

Նույն օրն այդ պաշտոնում նշանակվել էր Դավիթ Անանյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: