ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Շուոմեն Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, լուսանկար է հրապարակել Փարիզի կենտրոնից։
Ժաննան իր վառ կարմիր զգեստով նմանակել է դերասանուհի Մերիլին Մոնրոյին և կատակել, որ դեռ չի կողմնորոշվում` ում է ավելի շատ նման` Մոնրոյին, թե ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնին։
«Լուսանկարում Մերիլինի կրկնօրինակն եմ։ Միայն թե չեմ կարողանում կողմնորոշվել` Մոնրոյի, թե Մերիլին Մենսոնի», — լուսանկարին կից գրել է Ժաննան։
Երկրպագուները բարձր են գնահատել Գարիկի կնոջ հումորն ու բազում հաճոյախոսություններ են ուղղել Ժաննային։
«Աներևակայելի հումոր ունեք։ Դուք ձեր ամուսնու կին տարբերակն եք», — գրել է օգտատերերից մեկը։
Ոմանք էլ կատակել են, թե Մերիլին Մարտիրոսյանը նույնպես շատ է համապատասխանում Ժաննայի կերպարին։