Արթուր Վանեցյանը մասնակցեց ԱՊՀ անվտանգության մարմինների ղեկավարների հանդիպմանը

ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարները քննարկել են ահաբեկչության, կիբեռսպառնալիքների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում գործակցելու թեմաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. 2018թ-ի մայիսի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության 15-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցելու համար ՀՀ վարչապետին կից ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր գերատեսչության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը:

ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցությունն անցկացվում է տարին մեկ անգամ։ Նրանք քննարկում են ահաբեկչության, կիբեռսպառնալիքների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում գործակցելու թեմաները։