Ախթալա- Այրում երկաթգծի պահակակետում 36–ամյա ոստիկանի կախված դի են հայտնաբերել

Նշանակվել են դիակի դատաբժշկական և մի շարք այլ փորձաքննություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Լոռու մարզի Ախթալա- Այրում երկաթգծի թունելի պահակակետի տարածքում կախված տղամարդու դի են հայտնաբերել:

SHAMSHYAN.com-ի  տեղեկություններով` այս մասին ահազանգը ստացվել է Ոստիկանության Թումանյանի բաժին։

Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Գրիշա Պ.-ի դին՝ կախված վիճակում:

Նախնական տեղեկություններով՝ նա աշխատում էր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Թումանյանի պահպանության բաժնում՝ որպես հրաձիգ: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: