Ի՞նչ են կանխատեսում օդերևութաբանները. եղանակի տեսություն

Ըստ մասնագետների` առաջիկա օրերին ժամանակ առաջ ժամանակ անձրև կտեղա, իսկ որոշ մարզերի բնակիչները չեն խուսափի կարկուտից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Հայաստանի մարզերի զգալի մասում մայիսի 22-26-ը ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կարող է հասնել 15-20 մ/վ արագության, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում նույնպես առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ ամպրոպային անձրև կտեղա։

Այսօր` մայիսի 22-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 24-26, գիշերային ժամերին` 13-15 աստիճան տաքություն։