Ասուլիս. «Ժուռնալիստների Ֆուտբոլի Միջազգային II մրցաշարը Երևանում»

Մայիսի 23-ին, ժ. 11.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս, նվիրված Երևանում կայանալիք Ժուռնալիստների Ֆուտբոլի Միջազգային II մրցաշարին:
Sputnik

Այս տարի մրցաշարը նվիրված կլինի Երևանի 2800-ամյակին և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին:

Մրցաշարին կմասնակցեն լրագրողների թիմեր Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ուկրաինայից և 2 հայկական թիմ՝ Երևանից և Գյումրիից:

Մամուլի ասուլիսի խոսնակներն են Հայկական Առաջին Ալիքի մարզական հաղորդումների ղեկավար Կարեն Գիլոյանը և «Մեդիամաքս» գործակալության գլխավոր խմբագիր, մրցաշարի կազմակերպիչ Դավիթ Ալավերդյանը:

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: