Կրթության և գիտության նախարարը նոր տեղակալներ ունի

Արայիկ Հարությունյանը 2 նոր տեղակալ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արևիկ Անափիոսյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ։

Մեկ այլ որոշմամբ, Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս պաշտոնում նշանակվել է մայիսի 11-ին։