Աշխարհի տարբեր երկրների քանդակագործները ժամանել են Ապարան, որպեսզի մասնակցեն Քանդակի միջազգային գիտաժողովին` նվիրված Սարդարապատի և Բաշ Ապարանի մարտերի հաղթանակի 100-ամյակին։ Միջոցառման կարգախոսն էր` «Մեր պապերի սխրանքը»։
Վարպետներին Ապարանում մեկտեղել է քանդակագործ Վիգեն Ավետիսը։ Քանդակագործները սիրով ընդունել են հրավերը։ Նրանց ոգեշնչել է ոչ միայն գիտաժողովի գաղափարը, այլ նաև Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները։