Արի ամուսնանանք. Վենսան Կասելն ու Թինա Կունակին հարսանիքի են պատրաստվում

Հայտնի դերասան Վինսեն Կասելն ու երիտասարդ մոդել Թինա Կունակին նախատեսում են ամուսնանալ այս տարվա օգոստոսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ֆրանսիացի դերասան Վենսան Կասելն ու մոդել Թինա Կունակին հարսանիքի են պատրաստվում։ Այս մասին հայտնում է ELLE ամսագիրը։

Ավելի վաղ կայացած նշանադրության մասին հարսնացուն հայտնել է Instagram-ի իր էջում` Կասելի հետ նկար ու «մատանի» էմոձի տեղադրելով։

Թինան արդեն ընտրել է հարսանեկան զգեստը Viktor & Rolf դիզայներից։ Արարողությունը նախատեսվում է անցկացնել այս տարվա օգոստոսին ֆրանսիական Բիարից քաղաքում։

21-ամյա մոդել Թինա Կունակիի ու 51-ամյա դերասան Վենսան Կասելի սիրավեպի մասին հայտնի է դարձել մի քանի տարի առաջ։ Շատերը համոզված էին, որ Թինան Մոնիկա Բելուչիից ամուսնալուծված դերասանի հերթական սիրահարվածությունն է։ Սակայն պարզվեց, որ նրանք հարաբերությունը լուրջ է, ու հիմա զույգը պատրաստվում է ամուսնանալ։

Модель Тина Кунаки и французский актер Венсан Кассель на красной дорожке в рамках 71-го Каннского международного фестиваля (12 мая 2018). Канны, Франция