Թուրքահայ ակտիվիստին ձերբակալել են սոցցանցերում գրառման համար

Այլախոհների դեմ նոր արշավ է սկսվել սիրիական Աֆրինում տեղի ունեցած ռազմական ինտերվենցիայից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Թուրքահայ ակտիվիստ Ռոզերին Զերին կալանավորվել է սոցցանցերում արած իր գրառման պատճառով։ Այս մասին գրում է Ազատության ստոկհոլմյան կենտրոն (SCF)։

Այս լուրը Թվիթերում տարածել է ակտիվիստ, պատմության նախկին ուսուցչուհի Աչուն Կարադաղը։ Նրան հեռացրել էին աշխատանքից պետական հատվածում զտումներ իրականացնելու ժամանակ` 2016 թվականի հուլիսի պետական հեղաշրջման փորձից հետո։

Розерин Зери

«Ռոզերին Զերին հիվանդ երեխա ունի։ Ո՞ւմ կարող էր խանգարել Թվիթերում արված նրա մեկ գրառումը։ Ինչի՞ եք փորձում հասնել դրանով։ Բավական է», – գրել է Կարադաղը։

Այլախոհների դեմ նոր արշավ է սկսվել սիրիական Աֆրինում տեղի ունեցած ռազմական ինտերվենցիայից հետո։ Քննչական մարմինները սոցցանցերում շուրջ 40 հազար էջ են ստուգել։ 3 հազար մարդ ձերբակալվել է, մոտ 1000-ը կալանավորվել, հայտնել է Anadolu թուրքական պետական լրատվական գործակալությունը։

Փետրվարի վերջին Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարեց, որ Աֆրինի գործողությունները քննադատող և բողոքի միջոցառումներին մասնակցած 485 մարդ ձերբակալվելու են։

Розерин Зери

Ռոզերին Զերի

Իսկ, ընդհանուր առմամբ, 2016 թվականի վերջին ավելի քան տասը հազար մարդ շարունակում էր ձերբակալված կամ կալանավորված մնալ։ Նրանք մեղադրվում էին Թուրքիայի բարձրագույն ղեկավարությանը հասցված վիրավորանքների մեջ։ Նրանցից 1080 մարդ դատապարտվել են նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար, հայտնում է Թուրքիայի արդարադատության նախարարությունը։