Ծածկագիր Սոֆիկոյի համար. ինչպես էր սիրեցյալը ժամադրության տեղն ու վայրը հայտնում եթերում

Այսօր Սոֆիկո Ճիաուրելին դարձավ 81 տարեկան։ Հենց դարձավ` առանց անցյալ ժամանակի։ Դերասանուհին շարունակում է լինել միակն ու անկրկնելին, թեև արդեն տասը տարի է` հրաժեշտ է տվել կյանքին։ Կան ու կլինեն ֆիլմերը, որոնցում նա հիանալի դերեր է կատարել, կա ու կլինի նրա առեղծվածային, մի փոքր տիեզերական գեղեցկությունը։
Sputnik

Նա ու Կոտե Մախարաձեն ոչ թե երկու լեգենդներից կազմված ընտանիք էին, այլ լեգենդ-ընտանիք։ Անգերազանցելի Մախարաձեն պատմում էր (հնարավոր է` գեղեցիկ պատմություն է հորինել, հնարավոր է` ճիշտ է), երբ նրանք Սոֆիի հետ նոր են հանդիպել ու այդ հանդիպումները թաքցնելու համար պատճառներ են ունեցել, հատուկ ծածկագիր են մշակել։

Հիսուսի կերպարը փոխել Լենինով. ինչպես Չիլոյանն աշխատանքից հեռացրեց մի ամբողջ խմբագրության

Ֆուտբոլային հերթական ռեպորտաժի ժամանակ Կոնստանտին Իվանովիչն արտասանել է պայմանական բառերն ու թվեր, որոնք համապատասխանել են մեկնաբանության ընդհանուր տրամաբանությանը, բայց իսկական իմաստը հասկացել է միայն Սոֆիկո Միխայլովնան։ Այսպես է նա իմացել առաջիկա հանդիպման ժամն ու վայրը։ Իսկ հետո ամբողջ կյանքի ընթացքում նրանք պաշտել են իրար` հմայիչ ու խելացի արտիստն ու Ճիաուրելին, որի անսովոր գեղեցկությունը գնահատում էին միայն իսկական էսթետները։

Նրան սիրահարված էր Փարաջանովը, սիրահարված էր որպես դերասանուհու, հնարավոր է` նաև որպես կնոջ։ Ռեժիսորն ուզում էր, որ նա խաղա իր յուրաքանչյուր ֆիլմում, իսկ «Նռան գույնում» նրան վեց դեր էր տվել` երիտասարդ բանաստեղծի, բանաստեղծի սիրո, բանաստեղծի մուսայի, միմի, հրեշտակի ու խենթ միանձնուհու։ Հետաքրքիր է` արդո՞ք որևէ մեկը կկարողանար այդպիսի տարաբնույթ դերեր կատարել, այն էլ Փարաջանովի ֆիլմում, որտեղ պետք է եռակի դերասանուհի լինել։

Ճիաուրելին կարողացավ, ու նրա անսահման տաղանդին օգնությանն եկան կոկիկ դիմագծերը, աշխարհի կեսը գրավող աչքերը, թագուհու կեցվածքն ու շարժումների պլաստիկան։ Այն տարիներին Ճիաուրելիին դեռ կարելի էր սկսնակ դերասանուհի անվանել, ու հենց Փարաջանովը բացահայտեց նրան կինոաշխարհի համար։ Բանաստեղծի դերի համար ռեժիսորը սկզբում տղամարդու էր փնտրում, բայց Սոֆիկոյի դեմքը նրա հիշողությունից դուրս չէր գալիս։ Նա որոշում կայացրեց և չսխալվեց։

«Նստարանի փոխարեն մեկին էլ կարող էի փրկել». Շավարշ Կարապետյանի խղճի կշտամբանքը

Հետո հրավիրեց «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ու «Աշուղ Ղարիբը» ֆիլմեր։ Դրանցից հետո նա հատուկ Ճիաուրելիի համար գրեց «Շուշանիկի տանջանքները» աշխատանքային անվանում ունեցող ֆիլմը` Վարդան Մամիկոնյանի դստեր մասին։

Հարցազրույցներից մեկում Ճիաուրելին ասել է, որ այդ ֆիլմը չնկարվեց անլուծելի հակասությունների պատճառով։ Բանն այն է, որ պատմական ֆիլմի հիմքում V դարի ստեղծագործությունն էր, որը հայերն իրենցն են համարում, իսկ վրացիները համոզված են, որ այն գրել է Շուշանիկի խոստովանահայրը։ Հավաբանար հակասություններն էական էին, ու որոշեցին նախագիծը չիրականացրած թողնել։

Փարաջանովի ևս մեկ չնկարահանված ֆիլմ կա, ինքնակենսագրական, Ճիաուրելիին առաջարկում էին նրա մոր դերը կատարել։ Սոֆիկո Միխայլովնան ասում էր, որ այդ ֆիլմը երեք նկարահանման օր է ունեցել, հետո աշխատանքը դադարեցվել են։ Դերասանուհին նույնիսկ չի իմացել պատճառը։

Кадр из кинофильма "Древо желаний". Фуфала - актриса Софико Чиаурели

Բացի Փարաջանովի հետ աշխատելուց, Ճիաուրելին խաղացել է «Հայֆիլմի» նկարահանած «Արևիկ» ու «Կտոր մը երկինք» ֆիլմերում ու վերջնականապես գրավել հայ կինոսերների սրտերը։ Այդ ֆիլմերից առաջ էլ էին նրան ուրախությամբ դիմավորում Երևանում, իսկ դրանցից հետո ջերմությունը տասնապատկվեց։ Նրան այնպես էին դիմավորում, ասես աշխարհահռչակ դերասանուհի լիներ։

Թեև Սոֆիկո Ճիաուրելին հենց աշխարհահռչակ դերասանուհի էր։ Նրա անունն աշխարհով մեկ չէր թնդում միայն այն պատճառով, որ նրա դերերից ոչ մեկը լայն «գործածության» համար չէր։ Ճիաուրելիի մասնակցությամբ ֆիլմերն արվեստի եզակի գործեր էին։

Грузинская актриса Софико Чиаурели (справа) с родителями - кинорежиссером Михаилом Чиаурели (слева) и народной артисткой СССР Верико Анджапаридзе (в центре)