Սիրիական բանակն ազատագրել է Դամասկոսի հարավը

Սիրիական բանակն ազատագրել է ևս մեկ շրջան և ահաբեկիչներին լիովին դուրս մղել Դամասկոսի հարավային մասից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Սիրիայի կառավարական զորքերն այսօր Դամասկոսի հարավում ազատագրել են Հաջար ալ Ասվադը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինչպես է իսրայելական բանակը խոցում Սիրիայում գտնվող թիրախը. տեսանյութ

Սիրիական բանակը շարունակում է երկրի տարածքն ազատել ԻՊ գրոհայիններից (Ռուսաստանում և մի շարք երկրներում արգելված ահաբեկչական խմբավորում)։

Կառավարական զորքերը մի քանի շաբաթ շարունակ մարտեր են մղել Հաջար Ալ Ասվադ շրջանը ազատագրելու համար։

Հաջար Ալ Ասվադի ազատագրումը նշանակում է, որ ահաբեկիչները լիովին դուրս են մղվել Սիրիայի մայրաքաղաքից։

Հիմա ջիհադականները վերահսկում են Սիրիայի արևելքում գտնվող անապատային երկու շրջան։ Մեկ այլ խմբավորում էլ ոչ մեծ անկլավ է պահում երկրի հարավ-արևմուտքում։