ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանն Առաջին ալիքի եթերում նշել է Ռուսաստանի լավագույն գեղասահորդների անունները։
Մեդվեդևան «Սառցե դարաշրջանը» («Ледниковый период») շոուում չմուշկները փոխել էր միկրոֆոնի հետ և հայտնի գեղասահորդ Ալեքսեյ Յագուդինի ընկերակցությամբ վարում էր ռուսական սպորտի երիտասարդ տաղանդների մասին հաղորդումը։
Սառցե շոուն միավորել է այս մասնագիտության լավագույն ներկայացուցիչներին, նախագծի մարզիչներին թվում էին Տատյանա Նավկան, Իլյա Ավերբուխը, Մաքսիմ Տրանկովն ու Ռոման Կոստոմարովը։
Փոքր տարիքի աղջիկներն ու տղաները փորձում էին ապացուցել իրենց մարզիչներին և լեգենդար Տատյանա Տարասովային, որ հենց իրենք են արժանի հաղթելու այս նախագծում։
Մրցաշարի երրորդ տեղը տղամարդկանց մենասահքում զբաղեցրեց Իլյա Ավերբուխի թիմից Մարկ Լուկինը։ Գեղասահքի «Սամբո-70–Խրուստալնի» դպրոցում նա սովորում է Էթերի Թութբերիձեի խմբում։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Մաքսիմ Բելյավսկին` Մաքսիմ Տրոնկովի թիմից։ Նրա անձնական մարզիչը Եկատերինա Սմիրնովան է։
Նախագծի հաղթող դարձավ շոուի ամենաերիտասարդ մասնակից` 8-ամյա Արսենի Ֆեդոտովը` Իլյա Ավերբուխի խմբից։ Նրան «Սամբո-70–Խրուստալնի» դպրոցում մարզում է նաև Էթերի Թութբերիձեի։ Աղջիկների շարքում երրորդ տեղը զբաղեցրեց Սոֆյա Կատևան, որին մարզում էր Ռոման Կոստոմարովը։ Աղջիկը նաև սովորում է «Սամբո-70–Խրուստալնի» գեղասահքի դպրոցում և աշխատում է Էթերի Թութբերիձեի հետ։
Երկրորդ տեղը զբաղեցրեց Նաստյա Զիմինան` «Սնեյնի բարս» դպրոցի երիտասարդ տաղանդը։ Աղջիկը Տատյանա Նավկայի աշակերտուհին էր դարձել։
Պատանի Լիզա Բերեստովսկայան առաջին տեղն է զբաղեցրել` ուրախացնելով իր մարզիչ Տատյանա Նավկային։
Պարային զույգերի մրցաշարի երրորդ տեղը զբաղեցրել են Ալիսա Օվսյանկինան և Ֆյոդոր Օրեխովը։ Երկրորդ տեղին են արժանացել Անյա Ռումյակ և Գլեբ Գոնչարով զույգը` Ռոման Կոստամարովի թիմից։
Զուգապարերում նախագծի հաղթողները դարձան Վասիլիսա Կոգանովսկայան և Իլյա Վլադիմիրովը։ Մրցույթի ժամանակ զույգին պատրաստում էր Մաքսիմ Տրանկովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փհենչհանի 2018 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան կտեղափոխվի նոր մարզչի` կանադացի մասնագետ Բրայան Օրսերի մոտ ոչ շուտ, քան հունիսի կեսերին։