ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում քննարկել է արցախյան հիմնախնդիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Փաշինյանն այսօր ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
ՀՀ վարչապետի խոսքով` ԵԱՏՄ գագաթնաժողովը Սոչիում բարձր մակարդակով է անցել։
«Բնականաբար, երկկողմ ու բազմակողմ բոլոր հարաբերությունների հարցերը քննարկվել են, կողմերը ներկայացրել են դիրքորոշումներ», — ասաց նա։
Հարցին` արդյո՞ք քննարկվել է արցախյան հարցը, Փաշինյանը պատասխանեց.
«Ասացի` բոլոր հարցերը քննարկվել են»։
Վարչապետի գնահատմամբ` բոլոր հանդիպումներն անցել են կառուցողական մթնոլորտում։ Արձանագրվել է, որ կա բարեկամական, աշխատանքային մթնոլորտ։