ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ուկրաինական «35 ալիքի» նորությունների հաղորդավարը սխալվել է ուղիղ եթերում` Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարար Վլադիմիր Օմելյանին անվանելով «կեղտոտ և գարշահոտ»։
Հաղորդավարը սխալ է կարդացել տեքստը։ Այդ խոսքերը վերաբերել են Նիկոլաևյան երկաթուղային կայարանի վիճակին։
«Կեղտոտ և գարշահոտ», — ենթակառուցվածքի նախարար Վլադիմիր Օմելյանը Նիկոլաև կատարած աշխատանքային այցի ընթացքում քննադատել է Նիկոլաևյան երկաթուղային կայարանի վիճակը», — եթերում ասել է հաղորդավարը։ Բայց անհրաժեշտ տեղում դադար չի վերցրել։