Փաշինյանը հայտարարեց` կադրային փոփոխությունները կշարունակվեն, կոռուպցիոները կբացահայտվի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է կոռուպցիոն շղթայի բացահայտման ու կադրային փոփոխությունների շարունակման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ես արդեն 13 օր է, ինչ վարչապետի կարգավիճակում եմ և երդման տեքստն ընթերցելիս վերլուծեցի այդ 13 օրվա արածը։ Այսօր կառավարության անդամների երդման արարողության ավարտին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Բաբլոյան. «ՀՀԿ-ն ուրախ կլինի, եթե Հայաստանում ստացվի արմատախիլ անեն կոռուպցիան»

«Արել եմ այն, ինչ պետք է անեի»,- իր 13-օրյա աշխատանքն այսպես գնահատեց նա։

Ինչ վերաբերում է ապագա անելիքներին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կադրային փոփոխությունները շարունակվելու են։ Առջևում բոլոր մարզպետների փոփոխության հարցն է։

Պետական մյուս մարմինների դեպքում, Փաշինյանի խոսքով, օրենսդրական խնդիրներ կան, դրանց ղեկավարների պաշտոնանկությունները կդիտարկվեն օրենքի շրջանակներում։

Այդ մարմինների թվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«ԿԸՀ-ն ևս անկախ մարմին է, բայց սիմվոլիկայի առումով կան խնդիրներ, որ պետք է լուծվեն»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով կոռուպցիոն շղթային բացահայտման մասին ԱԱԾ պետի հայտարարությունը` Փաշինյանը հորդորեց սպասել քննության ավարտին`հավելելով, որ ինքն էլ սպասում է արդյունքների և առաջին իսկ արդյունքների դեպքում կիրազեկի հանրությանը։

Իսկ ինչ կանի՞ վարչապետը, եթե կոռուպցիոները լինի իր մերձավոր շրջապատից։

«Եթե նույնիսկ բացահայտվի, որ իմ ընտանիքի մեջ կան նման մարդիկ, ոչ մի բան դրանից չի փոխվի»,- ասաց նա։

Փաշինյանը վստահություն հայտնեց, որ կառավարությունն իր առջև դրված բոլոր խնդիրները կլուծի։