Նիկոլ Փաշինյանը գիլիոտիններ չի շարելու Երևանում

ՀՀ վարչապետն ասաց, թե իր ղեկավարած թիմն ինչպես է պայքարելու կոռուպցիայի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Երևանում գիլիոտիններ չեն շարվելու, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով կոռուպցիայի դեմ նոր կառավարության հայտարարած պայքարին։

Փաշինյանը հայտարարեց` կադրային փոփոխությունները կշարունակվեն, կոռուպցիոները կբացահայտվի

«Մեր նպատակը պետության հասցված վնասը վերականգնելն է, և քրեական օրենսգիրքը ունի մի շարք պրոցեդուրաներ, որոնք տարբեր լուծումների հնարավորություններ են տալիս»,- ասաց նա։

Փաշինյանն իր կառավարության անունից խոստացավ չխանգարել տնտեսության զարգացմանը և փորձել օգնել։

Նա տնտեսական աճի ցուցանիշ չցանկացավ նշել` վստահեցնելով, որ առաջադրված բոլոր խնդիրները լուծելի են։