Փաշինյանը պատասխանեց արտահերթ ընտրությունների ժամկետի մասին հարցին

Ընտրությունները կլինեն այն ժամանակ, երբ կլինեն դրանց արդար ու ժողովրդավարական լինելու երաշխիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ԱԺ արտահերթ ընտրությունները կկազմակերպվեն հնարավորինս կարճ, բայց տրամաբանական ժամկետներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է արցախյան հարցը

«Կարևորը ոչ այնքան արտահերթ ընտրությունների ժամկետներն են, որքան դրանց որակը։ Մենք խնդիր ունենք ունենալ այնպիսի ընտրություններ, որոնք իսկապես ազատ են, իսկապես արդար են և իսկապես ժողովրդավարական»,- ասաց նա։

Իսկ դրա համար, ըստ Փաշինյանի, պետք է որոշակի երաշխիքներ ապահովվեն։ Արտահերթ ընտրությունների ժամկետն էլ կախված է հենց այդ երաշխիքներն ապահովելու ժամկետներից։

«Ցանկացած պահի, երբ մենք տեսնենք, որ պատրաստ ենք այդպիսի որակի ընտրությունների, մենք հանդես կգանք այդպիսի նախաձեռնությամբ»,-նշեց Փաշինյանը։

Փաշինյանը դժվարացավ ասել, թե գործադիր իշխանության եկած ուժը ինչ քաղաքական ուժով կգնա ընտրությունների և կպահպանվի արդյոք «Ելք» դաշինքը։