Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հետաձգել են մեղրամիսը. ի՞նչն է պատճառը

Բրիտանական որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ նորապսակները մեկնելու են Աֆրիկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հետաձգել են հարսանեկան ճանապարհորդությունը։ Սասեքսի նորաթուխ հերցոգը և հերցոգուհին իրենց մեղրամիսը կվայելեն միայն աշնանը, քանի որ պետք է մասնակցեն պաշտոնական միջոցառումներին։

Թագավորական ընտանիքի հյուրերը․ ովքե՞ր էր արքայազնին ու Մեգան Մարքլին սպասում Վինձորում

Նորապսակները շաբաթ օրը պսակադրության արարողությունից հետո բաց կառքով 25-րոպեանոց ճանապարհորդություն են կատարել Վինձոր քաղաքի փողոցներում։

Մայիսի 22-ին նրանք` որպես Սասեքսի դուքս և դքսուհի, կմասնակցեն իրենց առաջին պաշտոնական միջոցառմանը Բուքինգեմյան պալատի մարգագետնում` արքայազն Չարլզի բարեգործական գործունեության կապակցությամբ` կապված Բրիտանիայի գահաժառանգի 70-ամյակի հետ, որը նշվում է նոյեմբերի 14-ին։

Սպասվում է նաև, որ դրանից հետո նրանք արտասահմանյան առաջին ուղևորությունը կկատարեն Իռլանդիա և միայն դրանից հետո մեղրամիս կանցկացնեն։ Ընդ որում, նրանց հանգստի վայրը հույժ գաղտնի է։

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները պնդել են, որ զույգը հարսանեկան ճանապարհորդության համար ընտրել է աֆրիկյան ուղղությունը, և հնարավոր է` նրանք մեկնեն Նամիբիա։ Խոսվել է նաև Բոտսվանայի մասին։

Հարրին և Մեգանը ժամանակին այնտեղ կամավորներ են աշխատել և մի քանի անգամ ակնարկել են, որ հարսանիքից հետո մտադիր են վերադառնալ։

Որոշ տվյալներով` թագավորական ընտանիքն արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքի համար վճարել է 43 միլիոն դոլար։