Արա Բաբլոյան
© Sputnik
ՀՀԿ-ն ուրախ կլինի, եթե Հայաստանում ստացվի արմատախիլ անեն կոռուպցիան: Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության մասին հարցին:
«Երբ բացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կարող ենք գնահատել», ասաց նա՝ չհամաձայնելով լրագրողների դիտարկմանը, թե նախորդ կառավարությունները ոչինչ չեն արել նման դրսևորումները բացառելու համար։
Հիշեցնենք, ԱԱԾ պետը հայտարարել էր` 350 մարդ տեղյակ չէ, որ զբաղվում է գործարարությամբ ու հարկեր չի վճարում։