Թավշյա հեղափոխությունը Հայաստանի ու Կիպրոսի հարաբերությունների վրա չի ազդի

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի խոսքով` իրենց երկրում ուզում են Հայաստանը տեսնել ուժեղ, հարուստ պատմությամբ, մշակույթով ու քաղաքակրթությամբ երկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Հայաստանի ու Կիպրոսի հարաբերությունների վրա չի ազդի: Այսօր Հայաստանում ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը:

«Հայաստանը մեզ համար մեկն է: Մենք այլ մոտեցումներ ունենք Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության հարցում, և մենք որևէ կուսակցական մոտեցում չունենք»,- ասաց Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը՝ հավելելով, որ իրենց երկրում ուզում են Հայաստանը տեսնել ուժեղ, հարուստ պատմությամբ, մշակույթով ու քաղաքակրթությամբ երկիր:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ ներկայացնելով երկկողմ խորհրդարանական համագործակցության ծրագրերը, նշեց, որ նախատեսվում է ստեղծել ՀՀ-Կիպրոս-Հունաստան եռակողմ հանձնաժողով:

Միջազգային կառույցներում ներկայացնել ԼՂ և Կիպրոսի հիմնահարցերը:

«Հայաստանն ու Կիպրոսը միջազգային հարթակներում մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի խնդիրների հարցերում»,- ասաց Բաբլոյանը:

Դեմետրիս Սիլուրիսն ԱԺ-ից շտապեց ՀՀ նախագահի հետ հանդիպման։