Գևորգ Գորգիսյան
© Sputnik
ԱԱԾ պետի հայտարարությանը պետք է հաջորդեն ձերբակալությունները, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
«Եթե ԱԱԾ-ին հայտնի է, որ ինչ-որ կառույցներում եղել է կոռուպցիա, ուրեմն կոռուպցիայով զբաղվողները պետք է միանշանակ պատժվեն, այլ մոտեցում լինել չի կարող»,- ասաց Գորգիսյանը։
Պատգամավորը համոզված է` հակառակ պարագայում դա կարող է հանգեցնել կոռուպցիոներների հետ լուռ համաձայնության, իսկ հասարակությունը չի ընդունի ներումը։