ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Աթենքում ավարտվեց սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:
Մրցումային երրորդ օրը Հայաստանի մարզիկները երկու մեդալ նվաճեցին: Մարտական սամբոյի առաջնությունում մեր 52 կգ քաշային սամբիստ Գրիգոր Մխիթարյանը և 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանն իրենց կարգերում գրավեցին երրորդ տեղը ու արժանացան բրոնզե մեդալի:
Այդպիսով` Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի աթենքյան առաջնությունում, ընդհանուր առմամբ, նվաճեց վեց մեդալ՝ 1 ոսկե, 5 բրոնզե: