Երևանում երեք մեքենա բախվել են իրար, հետո վրաերթի ենթարկել 2 հետիոտնի

Վրաերթի ենթարկվածներից մեկը 10 տարեկան տղա է, մյուսը` 59 տարեկան կին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Ագաթանգեղոսի և Մ. Խորենացի փողոցների խաչմերուկում բախվել են 23 տարեկան Սարգիս Մարգարյանի վարած Toyota–ն, 23 տարեկան Ավետիս Այվազյանի վարած Nissan–ն ու 32 տարեկան Արտյոմ Եղիազարյանի վարած Mercedes–ը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախումից հետո ավտոմեքենաներից մեկը կամ երկուսը վրաերթի են ենթարկել 10-ամյա Ռոբերտ Այվազյանին և 59-ամյա Անահիտ Մանուկյանին։

Ռ. Այվազյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Ա. Մանուկյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, ինչպես նաև՝ որ ավտոմեքենան կամ ավտոմեքենաներն են վրաերթի ենթարկել հետիոտներին։