Իշխանությունն ուզում է վերանայել գյուղացիական վարկերի տուգանքները. ԿԲ նախագահ

Բանկերը չեն սառեցնի գյուղացիական վարկերը, բայց կվերանայեն տարիների ընթացքում կուտակված տուգանքներն ու տույժերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկն օրինագիծ են նախապատրաստում գյուղացիական վարկերի տույժերը և տուգանքները վերանայելու մասին, այսօր լրագրողներին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

Նա պարզաբանեց, որ հնարավոր չէ սառեցնել վարկերը, և այդ մասին կառավարությունը չի հայտարարել։ Խոսքն այն մասին է, որ վերանայեն տուգանքները և տույժերը, որոնք կուտակվել են վարկերը չվճարելու համար։

«Վարչապետն արդեն հանձնարարել է լիազոր մարմիններին նման օրինագիծ կազմել։ Շուտով մենք կներկայացնենք մանրամասները», — ասաց Ջավադյանը։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է գյուղացիների համար տուգանքները վերանայելու անհրաժեշտության մասին, որոնք տարիներով չեն կարող մարել իրենց վարկերը։

Նշենք, որ Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն` 2018թ-ի մարտի վերջին Հայաստանի բանկային համակարգում ուշացվել է վարկերի 4,8 տոկոսի վճարումը (նախորդ տարիներին այդ ցուցանիշը կազմել է մոտ 6 տոկոս)։