Վիգեն Հակոբյան
© Sputnik
«Իմ տպավորությամբ Փաշինյանի հայտարարություններն ակնարկում են, որ Մադրիդյան սկզբունքները չաշխատող մեխանիզմ են։ Եվ դրա վառ ապացույցը 2016թ.–ի ապրիլյան պատերազմն էր։
Ըստ էության, վարչապետը հասկացնում է, որ եթե մենք շարունակելու ենք «ձև թափել», թե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվում ենք, բայց արդյունքում ունենանք ապրիլյան պատերազմ կամ Ալիևի հայտարարությունը, թե Երևանն էլ է գրավելու, ուրեմն ժամանակն է դադարեցնել բանակցություններն այս փաստաթղթի շուրջ։ Ու եթե ԵԱՀԿ համանախագահող երկրները կարող են այլ տարբերակ առաջարկել, կարելի է բանակցել դրա շուրջ»,–ասում է Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով` Փաշինյանը շատ պարզ ասում է ` ես կարող եմ բանակցել Հայաստանի անունից, Արցախի անունից պետք է բանակցի Արցախի նախագահը։