Ջերմուկում, բարեկամների օգնությամբ, կանխվել է 34–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

Ոստիկանության աշխատակիցները ինքնասպանության փորձ կատարողին տեղափոխել են ոստիկանության Ջերմուկի բաժին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Ջերմուկ քաղաքում փրկարարներին հաջողվել է կանխել 34–ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը։

Փրկարարները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 21-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Աջափնյակ և Ձախափնյակ թաղամասերը միմյանց միացնող կամրջին քաղաքացին անցել է արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 11:58-ին բարեկամների օգնությամբ կանխվել է Ա. Ա.-ի (1984 թ.) ինքնասպանության փորձը:

Ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Ջերմուկի բաժին: