Քամին ու անձրևը չեն շտապում հեռանալ. եղանակի տեսություն

Այսօր օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ:

Երևան քաղաքում մայիսի 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: