Ցուցարարները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքը և պահանջում են Դավթյանի հրաժարականը

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են այն դատապարտյալների նկարները, որոնք, ըստ նրանց, քաղբանտարկյալներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. 2016թ. հուլիսին Երևանի ՊՊԾ գունդը գրաված անձանց աջակիցները շրջափակել են Գլխավոր դատախազության շենքի մուտքերը։ Նրանք պահանջում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը։

Սուրմալուի առևտրականները բողոքի են դուրս եկել. նրանք վարձավճարների իջեցում են պահանջում

«Սասնա ծռեր» զինված խմբի աջակիցներն իրենց հետ բերել են բազմաթիվ պաստառներ, որոնց վրա պատկերված են զինված խմբի անդամների նկարները։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին դատարանը մերժեց ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակելու միջնորդությունը, նրանց աջակիցները փակեցին Արշակունյաց պողոտան։

Մայիսի 17–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց դադարեցնել բողոքի ակցիաները։