Նոր պահանջներ. ԱՄՆ–ն սպառնում է լուրջ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ

Միացյալ Նահանգները նոր պահանջներ է ներկայացնում Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիր կնքելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սպառնացել է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները կիրառել, եթե Իրանի իշխանությունները չփոխեն իրենց քաղաքական ուղղվածությունը։ Այս մասին հայտնում է AP-ն։

ԱՄՆ–ն Հայաստանից կարող է պահանջել միանալ հակաիրանական պատժամիջոցներին. քաղաքագետ

Միացյալ Նահանգները ձգտում է երաշխիք ստանալ, որ միջուկային զենքն Իրանին երբեք հասանելի չի լինի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը` ելույթ ունենալով Heritage հիմնադրամի ռազմավարական հետազոտական ինստիտուտում։

Իրանին ներկայացրած 12 պահանջների շարքում Պոմպեոն նշել է ուրանի հարստացման գործընթացի դադարեցման անհրաժեշտությունը։ Բացի այդ, Թեհրանը պետք է չսահմանափակի միջուկային մշակումների վայրերի մուտքը։

Պոմպեոն հայտնել է նաև, որ Իրանը պետք է դադարի մասնակցել Սիրիայում, Եմենում, Լիբաբանանում ու Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացներին։

ԱՄՆ-ն իրանական իշխանություններից պահանջում է ազատել Ամերիկայի ձերբակալված քաղաքացիներին։

2015 թվականին Իրանն ու «վեցյակի» երկրները (ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանն ու Ռուսաստանը) իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության էին եկել` Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։

Դոնալդ Թրամփը բազմաթիվ անգամ քննադատել է «միջուկային գործարքն» ու նախորդ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը։ ԱՄՆ-ի առաջնորդի կարծիքով` գործարքի պայմանները բավականաչափ խիստ չեն ու թույլ են տալիս Իրանին չդադարեցնել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը։

Մայիսի սկզբին Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ «միջուկային գործարքից»։