Փրկարարները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը

Ինքնասպանության փորձ կատարող աղջիկը գտնվում էր հոգեպես անհավասարակշիռ վիճակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Այսօր փրկարարներին հաջողվել է կանխել երիտասարդ աղջկա ինքանսպանության փորձը: Նա սպառնում էր ցած նետվել Երևանի Դավթաշենի կամրջից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 20-ին, ժամը 18:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի ստորին հատվածում նկատվում է քաղաքացի, ով ցանկանում է ինքնասպանության փորձ կատարել:

Փրկարարները կանխել են 56-ամյա մարդու ինքնասպանության փորձը

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Դեպքի վայր է մեկնել նաև կամրջի մոտ հերթապահություն իրականացնող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (մոտ 20 տ) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում:

Դեպքի վայրում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը: