ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնին մեղադրել են Փարիզի «Բրիստոլ» հյուրանոցում դերասանուհուն բռնաբարելու մեջ։ Այս մասին հայտնում է «Europe 1» ռադիոկայանը։
Տուժածի անունը չեն հայտնում։ Հայտնի է, որ նա 27 տարեկան է, դերասանուհի և մոդել։ Բեսոնի դեմ դիմում է ներկայացրել նա Փարիզի կոմիսարիատներից մեկը` ուրբաթ առավոտյան։
Երիտասարդ կինը պնդում է, որ հինգշաբթի օրը Բեսոնը փորձել է նրան բռնաբարել «Բրիստոլ» հյուրանոցում։
59-ամյա ռեժիսոր Թիերի Մարեմբերի փաստաբանի խոսքով` լսելով այդ մասին, Բեսոնը «ընկել է աթոռից»։ Նա խոստովանում է, որ ճանաչում է այդ կնոջը, սակայն բռնաբարության փաստը կտրականապես հերքում է։
AFP գործակալության տեղեկատվության համաձայն` ներկայացված բողոքի հիման վրա ոստիկանությունը հետաքննություն է սկսել։
Պնդում են, որ Բեսոնն այս պահին արտերկրում է գտնվում և դեռ չի հարցաքննվել։
Լյուկ Բեսոնը 59 տարեկան է։ Նրա նկարահանած հայտնի ֆիլմերից են «Գետնանցում»,«Նիկիտա», «Լեոն», «Հինգերորդ տարրը» ֆիլմերը։ Բեսոնը ակտիվ գործունեություն է ծավալում նաև որպես պրոդյուսեր։