ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի նախկին քարտուղարուհին նրան 3 միլիոն եվրո է կտակել` ի երախտագիտություն համատեղ աշխատանքի, տեղեկացնում է La Stampa թերթը։
88-ամյա միայնակ կինը` Աննա Չ-ն, մահացել է մայիսի սկզբին և մահվանից առաջ խնդրել է փաստաբանին կտակ գրել՝ հասցեագրված Բեռլուսկոնիին, «որպես երախտագիտություն համատեղ աշխատանքի համար»:
Լրատվամիջոցը նշում է, որ կինը երեք խոշոր անշարժ գույք է ունեցել, բանկային երկու հաշիվ և կյանքի օրոք ստացել է «հիանալի թոշակ»: