«Միլիոն արժեցող գաղտնիքը». Ալյոնա Սվիրիդովան չի՞ ցանկանում ամուսնանալ Վարդանյանի հետ

Անձնագրում դրված կնիքը կարող է միայն փչացնել հարաբերությունները, ասաց երգչուհի Ալյոնա Սվիրիդովան` մեկնաբանելով Դավիթ Վարդանյանի հետ ունեցած իր սիրավեպը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Հայտնի ռուս երգչուհի ն դեռ չի պատրաստվում ամուսնանալ իր ընտրյալի` Դավիթ Վարդանյանի հետ։ Այս մասին նա ասաց «Միլիոն արժեցող գաղտնիքը» հաղորդման ընթացքում, որը վարում է Լերա Կուդրյավցևան։

Երգչուհին խոստովանել է, որ Դմիտրի Միրոշնիչենկոյից բաժանվելուց հետո մտադիր չէր նոր սիրավեպ սկսել։ Ալյոնան հաճույք էր ստանում որդու հետ շփվելուց և շարունակում էր արվեստով զբաղվել։ Ամեն ինչ փոխվեց, երբ երգչուհին հանդիպեց Վարդանյանին։

Սվիրիդովան Նոր տարին դիմավորել է իտալական մակարոնով և «հայկական ակցենտով»

Սվիրիդովան նշել է, որ նրանց միջև անմիջապես ուժեղ զգացմունք է առաջացել։ Չնայած Դավիթն Ալյոնայից 14 տարի փոքր է, դա չի խանգարել նրանց միասին լինել։ Հակառակը` նրանց հարաբերությունները ժամանակի ընթացքում ավելի են ամրացել։

Երգչուհին չի մտածում պաշտոնական ամուսնության մասին, քանի որ կարծում է, որ անձնագրում դրված կնիքը կարող է անգամ փչացնել հարաբերությունները։ Նա պարզապես ցանկանում է լինել սիրելի մարդու կողքին և գնահատել միասին անցկացրած ժամանակը։

Հայտնի երգչուհու և գործարար Դավիթ Վարդանյանի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2017 թվականի դեկտեմբերի վերջին։ Ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Սվիրիդովան նշել էր, որ նրա աչքերը փայլում են և որ նա վաղուց միայնակ չէ։ Դավթի հետ նա ծանոթացել է Երևանում, երեկույթներից մեկի ժամանակ։

Նշենք, որ Ալյոնա Սվիրիդովան մինչ այս երկու անգամ ամուսնացած է եղել։ Առաջին անգամ նա ամուսնացել է 18 տարեկանում Սերգեյ անունով մի տղամարդու հետ, որը նրանից 9 տարով մեծ էր։