Փրկարարները կանխել են 56-ամյա մարդու ինքնասպանության փորձը

Ինքասպանության փորձ անել ցանկացողին տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Մայիսի 20-ին, ժամը 01:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գտնվում է Դավիթաշենի կամրջի վրա և սպառնում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով կամրջից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները կանխել են 1962թ.-ին ծնված Հ. Զ.-ի ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: