Համով Հայաստան. Տոլման` սոխի մեջ. յուրահատուկ հայկական բաղադրատոմս` Տրանսիլվանիայից

Հայ ավանդական տոլման փաթաթում են ոչ միայն խաղողի տերևով կամ կաղամբով, այլ նաև սոխով։
Sputnik

Sputnik Արմենիայի «Համով Հայաստան» նախագծի թղթակիցներն իմացել են` ինչպես հին բաղադրատոմսով պատրաստել «Սոխի տոլմա»։

«Տոլմայի այս տեսակի բաղադրատոմսը գտնվել է Տրանսիլվանիայում, ուր այն տարել են Անիի հայերը։ Եվրոպացիների շրջանում այս տոլման շատ տարածված է»,–ասում է քաղաքային ռեստորաններից մեկի խոհարարը։

Ամբողջ գաղտնիքն այն է, որ խաղողի տերևի փոխարեն օգտագործվում է սոխ։ Մսի խճողակը փաթաթում են նախապես շոգեխաշած սոխի մեջ։

«Սոխի տոլմայի» համար անհրաժեշտ է միս, բրինձ, սոխ, կանաչի, համեմունքներ։ Սուսի համար անհրաժեշտ է աջիկա, թթվասեր և սպիտակ գինի։

Մանրամասները` տեսանյութում։