ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևան մայիսի 20-ին՝ կեսօրից հետո, 21-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: