«Կինդ բոմբ է». ինչո՞վ է այդքան հպարտանում Ալեքսիս Օհանյանը

Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել` ցույց տալով արքայազն Հարրի և դերասանուհի Մեգան Մարքլի հարսանյաց արարողության համար ընտրած իր կնոջ` հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի երկրորդ զգեստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ուրախացրել է երկրպագուներին թագավորական (ուղիղ և փոխաբերական իմաստով) հարսանյաց արարողության լուսանկարներ տեղադրելով։ Խոսքն իհարկե, արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի շքեղ արարողության մասին է, որին ներկա էին նաև Օհանյանն ու իր կինը։

Հարսանյաց արարողությանը, որն անցկացվել է Վինձորի Սուրբ Գեորգի պատմական մատուռում, զույգը հայտնվեց նրբագեղ զգեստներով, որոնք հասցրեցինք տեսնել նաև ուղիղ եթերում։

 

Իսկ թե եկեղեցական արարողությունից հետո ինչ է կրել Սերենան, Ալեքսիսը ցուցադրել է Instagram-ում։ «Տոնախմբության գիշեր այս գեղեցկուհու հետ», – լուսանկարի տակ գրել է Օհանյանը։

Valentino տան դիզայներ Պիերպաոլո Պիչոլիի հեղինակած Սերենա Ուիլյամսի զգեստը հիացական մեկնաբանությունների է արժանացել երկրպագուների կողմից։

«Հիասքանչ է», «Գեղեցիկ է», «Ցնցող է», – նման արձագանքի է գրել են բաժանորդները։ «Կինդ բոմբ է։ Էլեգանտ, ոճային և շքեղ», – գրել է նրանցից մեկը։

Ալեքսիսը ևս զգեստափոխվել է։ Միլիոնատերն ընտրել է անգլիական սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ, թիթեռնակ ձևով կապած փողկապ` նախապատվությունը տալով Լոնդոնի Huntsman ատելիեին։

 

Եկեղեցու հարսանյաց արարողությանը մասնակցել է 600 մարդ, իսկ խնջույքին հրավիրված 2640-ը տեղավորվել էին դղյակում։

Տասնյակ հազարավոր հասարակ բրիտանացիներ հետևում էին արարողությանը Վինձորի փողոցներում։

Արքայական այս հարսանիքն աշխարհի ամենաթանկ հարսանիքներից մեկն է. հարսանյաց արարողությունը կազմակերպելու համար 32 մլն ֆունտ ստեռլինգ է ծախսվել (ավելի քան 40 մլն դոլար)։ Ընդ որում` վարչապետ Թերեզա Մեյը հրավեր չէր ստացել։