Աբխազահայ բռնցքամարտիկը Ռուսաստանում անցկացրած առաջնությունում ոսկի է նվաճել

Վոլգոգրադում 2018 թվականի մայիսի 15-20-ը պատանիների և երիտասարդների միջև անցկացվեց բռնցքամարտի Հարավային դաշնային օկրուգի առաջնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի –Sputnik. Վոլգոգրադում տեղի ունեցած բռնցքամարտի Հարավային դաշնային օկրուգի առաջնության ժամանակ Աբխազիայից բռնցքամարտիկ Արթուր Ջիդորյանը ոսկի նվաճեց, գրում է Sputnik Աբխազիան։

Երիտասարդ բռնցքամարտիկներն Աբխազիայից մեկ ոսկի և երկու բրոնզե մեդալ նվաճեցին, Sputnik-ի թղթակցին հայտնեց բռնցքամարտի Աբխազիայի պատանի հավաքականի ավագ մարզիչ Իրակլի Ցուրցումիան։

Միհրան Հարությունյանը հաղթեց իր առաջին խառը մենամարտում. տեսանյութ

«Այսօր ավարտվեց բռնցքամարտի ՀԴՕ առաջնությունը և մեր մարզիչներից երեքը մեդալներ նվաճեցին` բրոնզ նվաճեցին Իգոր Ադլեյբան և Սաբրի Ջանբան, իսկ ոսկի` Ջիդորյան Արթուրը, որը այժմ կկարողանա ելույթ ունենալ Տյումենում կայանալիք բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության ժամանակ։ Առաջին տեղի համար նա պայքարեց Դոնի Ռոստովը ներկայացնող բռնցքամարտիկի հետ», – նշեց Ցուրցումիան։

Պատանիների և երիտասարդների շրջանում անցկացվող Բռնցքամարտի ՀԴՕ առաջնությունը տեղի ունեցավ Վոլգոգրադում 2018 թվականի մայիսի 15-20-ը։ Ամենից շատ տեղեր են զբաղեցրել  տանտերերի թիմերը` 4 ոսկե մեդալ` 3-ը` Կուբանը, և 2-ը` Կալմիկիան։ Մեկական «ոսկի» կանանց և տղամարդկանց ստուգարքում վաստակեց Ռոստովի մարզի թիմը։