Վալերի Օսիպյանը երկու նոր տեղակալ ունի

Ոստիկանությունում 3 նոր նշանակումներ են արվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունում այսօր երեք նշանակում է արվել։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր ներկայացրել է երկու նոր փոխոստիկանապետներին և Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«ՀՀ ոստիկանության պետը ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանապետի առաջին տեղակալին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը, և Հովհաննես Քոչարյանին, որը մինչ այս զբաղեցնում էր ոստիկանության շտաբի պետի պաշտոնը»,-ասաց Ջանոյանը։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր պետ նշանակված Արտակ Կարապետյանն էլ մինչ այս Շիրակի մարզային վարչության պետն է եղել: