Գյումրեցի Սաթենիկն իր երգով ստիպեց, որ բաբախի ժյուրիի սիրտը. տեսանյութ

Սաթենիկ Գևորգյանը «Տիտանիկ» ֆիլմից հայտնի ստեղծագործությամբ հիացրեց «Ты супер!» մրցույթի ժյուրիի անդամներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. «Ты супер!» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Սաթենիկ Գևորգյանը հիանալի երգեց կանադացի երգչուհի Սելին Դիոնի «Սիրտս կբաբախի» (My Heart Will Go On) ստեղծագործությունը «Տիտանիկ» ֆիլմից։

Նրա երգի ընթացքում ժյուրիի չորս անդամներն էլ սեղմեցին բաղձալի կանաչ կոճակը, իսկ երգի ավարտից հետո ամբողջ դահլիճը միաձայն բացականչեց` կեցցես, կեցցես։

Ժյուրիի անդամ Իգոր Կրուտոյը նշեց, որ այսպիսի ստեղծագործություն երգելը մեծ պատասխանատվություն է։

«Դու յուրովի երգեցիր այս երգը։ Իհարկե Սելին Դիոնից հետո դժվար է երգել, բայց այն նոտաները, որ դու երգեցիր, հիասքանչ էին։ Դու կարողացար լուծել այս խնդիրը»,- ասաց նա։

Յուլյանա Կարաուլովան նույնպես հիացած էր։

«Այնքան հզոր էր ու պրոֆեսիոնալ։ Վախենում էի, որ դու կսխալվես, նույնիսկ ափերս քրտնեցին, բայց դու հիասքանչ կատարեցիր»,- ասաց նա։

Սերգեյ Լազարևը խոստովանեց, որ երգի ընթացքում սեղմվել էր բազկաթոռում։

«Շատ լավ սկսեցիր, մտածում էի` այդ հոսքը կշարունակվի, թե ոչ։ Եվ շարունակվեց։ Անհավանական երգեցիր։ Երջանիկ եմ, որ քեզ մոտ ամեն ինչ ստացվեց ։ Մեծ ռիսկ էր կիսաեզրափակիչում այսպիսի ստեղծագործություն ընտրելը»,- ասաց նա։

Վիկտոր Դրոբիշը նույնպես հիացական խոսքեր շռայլեց։

Սաթենիկի հերթական հաղթանակը. հայ երգչուհին անցավ «Ты супер!»–ի հաջորդ փուլ

«Կեցցես, հիասքանչ երգեցիր, ոչ ոճը խախտեցիր, ոչ էլ նոտաները սխալ երգեցիր»,- ասաց նա։

Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից է։ Մինչև 6 տարեկանն ապրել է մոր, հոր և երկու եղբոր հետ։ Ընտանիքին սովից փրկելու համար հայրը մեկնել է արտագնա աշխատանքի և չի վերադարձել։ Այժմ աղջիկն ապրում է նոր ընտանիքում։ Սաթենիկը երգում է յոթ տարեկանից։ Շատ է սիրում երգել։ Անգամ եթե ուսուցիչը ոչ մի առաջադրանք չի տալիս, միևնույն է` նա հոգեհարազատ մի երգ է գտնում ու սկսում է սերտել։

Բեմումերգելըհաճույքէ. «Ты супер!»-իհայմասնակիցըպատմումէիրզգացմունքներիմասին

«Ты супер!»-ըՆՏՎ-իև Sputnik-իհամատեղնախագիծնէ։Միջազգայինմրցույթիերկրորդեթերաշրջանիցուցադրությունըմեկնարկելէփետրվարի 10-ինՆՏՎհեռուստաալիքով։Այսյուրահատուկվոկալայիննախագիծնօգնումէստեղծագործականասպարեզումկատարելագործվելդժվարճակատագրերունեցողերեխաներին։

«Այքեզհրաշք»«Тысупер»նախագծիհայմասնակիցըզարմացրեցջազիաստղին

Նախագծինմասնակցումեն 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ՄասնակիցներըՄոսկվաենմեկնելՌուսաստանիտարբերանկյուններից, ԱՊՀևԲալթյաներկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ԷստոնիայիցևՀարավայինՕսեթիայից, ինչպեսնաևԳերմանիայիցևՍիրիայից։

«Ты супер!». գյումրեցիՍաթենիկիերգըստիպեց «լողալ» հայկականելևէջներում. տեսանյութ

Ինչպեսևանցածտարի, հաղորդավարըՎադիմՏակմենևնէ, իսկաստղայինժյուրիիկազմումընդգրկվելենռուսկոմպոզիտորևերաժշտականպրոդյուսերՎիկտորԴրոբիշը, հայտնիերգիչՍերգեյԼազարևը, էստրադայիներգչուհիևհաղորդավարուհիՅուլյանաԿարաուլովան, ՌուսաստանիժողովրդականարտիստԻգորԿրուտոյը։