«Սասնա ծռերին» դատարանի շենքից դուրս են բերել կեսգիշերին

Ոստիկանները խմբի անդամներին կարողացել են դուրս բերել դատարանի շենքից ցուցարարներին տարածքից հեռացնելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Այս գիշեր ոստիկանները կարողացել են բացել Շենգավիթի դատարանի մուտքերը և դատարանից հեռացնել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Սասնա ծռերի» կողմնակիցները լսեցին Փաշինյանի կոչը

Իրավապահները տարածքից հեռացրել են ցուցարարներին և դատարանի շենքից տարել են «Սասնա ծռերին»։

«Սասնա ծռերի» աջակիցները փակել էին դատարանի մուտքերը, և խմբի 11 անդամները դատարանի շենքում էին:

Ցուցարարները հայտարարել էին, որ դատարանի մուտքերը կբացեն միայն այն ժամանակ, երբ տեսնեն, որ կառավարությունը կոնկրետ քայլեր է անում։

Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքերն ու հանձնվեցին իրավապահներին։