Պաշտոնյաների ուղիղ եթերները մտահոգել են ԱԱԾ նորանշանակ պետին

Արթուր Վանեցյանը գործընկերների հետ պետք է քննարկի ուղիղ եթերների հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին մտահոգում է այն փաստը, որը նորանշանակ պաշտոնյաները ուղիղ եթեր են դուրս գալիս աշխատասենյակից։ Այսօր՝ մայիսի 19-ին, հայաստանյան լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձել է այդ հարցին։

«Մեր գործընկերների հետ պետք է քննարկենք այդ հարցը»,- ասել է ԱԱԾ պետը:

Նշենք, որ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ երևում էին աշխատասեղանին դրված փաստաթղթերը: