ՌԱԴԻՈ

Փաշինյան. «Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու»

Նիկոլ Փաշինյանը, ինչպես խոստացել էր, կրկին ուղիղ եթեր դուրս եկավ և խոսեց դատական համակարգի մասին։
Sputnik
Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ Հայաստանը կունենա դատական անկախ համակարգ։

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ցուցադրում է կառավարական առանձնատունը. տեսանյութ

«Բաղրամյան 26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու։ Դատավորները պետք է իրենք որոշումներ կայացնեն և իրենք էլ կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը»,- ասաց Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական ուղիղ եթերի ժամանակ։

Նրա խոսքով` որևէ մեկն իրավունք չունի ազդելու դատավորի վրա։

«Հրահանգ տվողներն ու ընդունողները կպատժվեն։ Էլ չեմ ասում կաշառք վերցնելու ու կաշառքով որոշում կայացնելու մասին»,- ասաց վարչապետը։

Նա իր եթերն ավարտեց «Կեցցե անկախ դատական համակարգը» նախադասությամբ և վստահեցրեց` մենք կունենանք այդպիսի համակարգ։