Միհրան Հարությունյանը հաղթեց իր առաջին խառը մենամարտում. տեսանյութ

Մրցավարները որոշեցին` հաղթանակը պետք է շնորհվի հայ մարզիկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. «Ռիո-2016»-ի օլիմպիական փոխչեմպիոն, Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը այսօր նորամուտը նշեց խառը մենամարտերում ր հաղթեց իրանցի մարզիկին:

Ռուսաստանի Ռոստով քաղաքում Fight Nights Global մրցաշարի շրջանակում հայ մարզիկն ուժերը չափեց իրանցի Ալի Յուսեֆի հետ:

Մրցավարները հաղթանակը շնորհեցին Միհրան Հարությունյանին։