Կաննի փառատոնն ավարտվեց. Ոսկե արմավենու ճյուղը գտավ այս տարվա տիրոջը

Կաննի կինոփառատոնում հաղթեց ճապոնացի ռեժիսորի ֆիլմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ճապոնացի ռեժիսոր Խիրոկաձու Կորեդայի «Խանութի գողեր» ֆիլմը Ոսկե արմավենու ճյուղի արժանացավ Կաննի 71-րդ կինոփառատոնում։

Գրան Պրին ստացավ Սպայկ Լին «Կլանի սև անդամ» ֆիլմի համար:

Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրիի մրցանակին արժանացավ Նադին Լաբակիի «Կապերնաում» դրաման:

Տղամարդու «լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթեց իտալացի Մարչելո Ֆոնտեն՝ «Դոգմեն» ֆիլմում դերի համար: